Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել

Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։

Կիևյան կամուրջ ինքնասպանություն

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սարդարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են։