Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Էդմոն Մարուքյան

Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Էդմոն Մարուքյան

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք ենք մենք արձանագրելու: Եթե որոշվի 500 թեստ, կլինի դրա մեկ երրորդը: Դա է ցույց տալիս վիճակագրությունը:

Քանի որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար: Այսինքն ինչքան շատ ենք թեստ անում, այնքան աճում է թիվը։

Ինչու, օրինակ, օրական 5 հազար թեստ չի արվում: Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է հրապարակվելու: Ո՞վ է այդ մարդը, պետք է իմանալ:

Ինչպե՞ս է որոշվում, թե քանի թեստ հանձնեն էսօր: Ինֆորմացիան փակ է, դրա համար չեմ կարող ասել՝ արժե, որ մեր պետությունը դիմի մեր միջազգային գործընկերներին, բարեկամներին, օգնություն խնդրի: Նրանք են ինֆորմացիային տիրապետում, նրանք պետք է որոշեն: Եթե կարիքը կա, պետք է դիմենք»: