Կարևոր փոփոխություններ երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման հարցում

Կարևոր փոփոխություններ երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման հարցում: Ֆինանսների նախարարը ներկայացրեց նոր նախագիծ, որը առաջարկում է երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախկին 65-ի փոխարեն:

Ըստ նախագծի ՀՀ կառավարությունը շարունակելու է, բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Ծրագրի առաջարկվող փոփոխություններով՝ շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով և, առավելագույնը, մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ։

ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծը։

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել 2010 թվականին ընդունված որոշման մեջ, որը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրին։ Համապատասխան որոշման նախագիծը հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: