Կարող եմ էնպիսի լուրերի մասին խոսել, որ ձեր մազերը կարող ա բիզ-բիզ կանգնեն (Տեսանյութ)

Կարող եմ էնպիսի լուրերի մասին խոսել, որ ձեր մազերը կարող ա բիզ-բիզ կանգնեն (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից և «Ծիրանիում» ծառատունկից հետո կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցի:

Անդրադառնալով նրան, թե ինչու ինքը չի մասնակցում ընտրություններին, ասաց, որ ինքը ոչ թե չի մասնակցում, այլ ցուցակում չկա, քանզի ինքը խոստացել է, որ պետական պաշտոնի այլևս չի հավակնելու, բայց իր խորհուրդներով կօգնի իր թիմակիցներին:

Hraparak.am-ի հարցին ճի՞շտ է, որ ինքն է հիմնականում կազմում նախընտրական ցուցակը, Սերժ Սարգսյանն ասաց ոչ. «Ես խնդրում եմ`էս գլխից նման պրովոկացիոն բամբասանքներին չհավատալ»:

Նկատեցինք, որ նման լուրեր կան, Սարգսյանն ասաց. «Դե, գիտեք, հիմա ես կարող եմ էնպիսի լուրերի մասին խոսել, որ Ձեր մազերը կարող ա բիզ-բիզ կանգնեն»:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում