Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերուն

Այսօր, վերջապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է Բաքվում հանդիպել գերեվարված Կարեն Ղազարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, ով 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, նամակ փոխանցել»։