Կասկադյորական ավտովթար Երևանում․ 24-ամյա վարորդը «Կարմիր բլուր գերեզմանատան» տարածքում կոտրել է ճաղավանդակներն ու հայտնվել շիրմաքարերի մոտ

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 24-ամյա վարորդը «Կարմիր բլուր գերեզմանատան» տարածքում կոտրել է ճաղավանդակներն ու հայտնվել շիրմաքարերի մոտ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արսեն Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր Բլրի գերեզմատնատան» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, ապա մետաղյա ճաղավանդակներին, կոտրել դրանք ու, դրանց վրայով մոտ 60 մետր առաջ ընթանալով, հայտնվել գերեզմանատան տարածքում՝ շիրմաքարերի մոտ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, ավտոմեքենայի մեջ արգելափակված Արսեն Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 63 բժիշկների բրիգադին։

Բժշիկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։