Կառավարությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, երկիրը քաղաքական տուրբուլենցիաների մեջ է․ Էդմոն Մարուքյան

«Կառավարությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, երկիրը քաղաքական տուրբուլենցիաների մեջ է»․ – այսօր այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Առաջին պրոբլեմը դա կադրային պրոբլեմն է, որ մենք քննադատել ենք, քննադատում ենք, և եթե այսպես շարունակվի քննադատելու ենք, մենք գտնում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է։

Երկրորդ պրոբլեմը՝ խոստումներ որոնք դրժվել են, նույնը ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել, որոնք որ եղել են միասնական ընդիմության խոստումները, եղել են վարչապետ Փաշինյանի խոստումները, եղել են հետո կառավարության խոստումները։

Խոստումները պետք է կատարվեն և մենք հետևելու ենք դրանց, որ կատարվեն։ Կան բաներ, որ ասել են մի տարուց կանենք, ասել ենք բայց ուրիշ ձևի ենք ուզում անենք, մենք ուրիշ ձևներն էլ փորձում պարոն վարչապետ»։

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում