Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար (Տեսանյութ)

Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կառավարության նախաձեռնության՝ «կադրերի բանկի» միջոցով։

«Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են: Սկզբնական շրջանում մենք խնդիր ունեինք ահռելի քանակությամբ ինֆորմացիայի մշակման հետ կապված:

Հիմա արդեն նաև մեխանիզմ ենք ստեղծել, թե ինչպես պետք է այդ համակարգն աշխատի», —ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում