Կառավարության շենքի վրա հարձակում գործած անձանց շրջանակը հայտնի է․ կան ձերբակալվածներ (Տեսանյութ)

Կառավարության շենքի վրա հարձակում գործած անձանց շրջանակը հայտնի է․ կան ձերբակալվածներ (Տեսանյութ)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:

ներխուժում կառավարության շենք

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ»։

Նշենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Կառավարության շենք ներխուժած անձանց։

«Գագիկ Ծառուկյանի փեսան և նրա մյուս փեսան Կարապետ Գուլոյանը՝ նախկին Աբովյան քաղաքի քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով համարները հանած գիշերը գալիս են Կառավարության շենք», — ասել էր Հայկ Սարգսյանը։

Տեսանյութը ստորև