Կապիկի ծաղկի բռնկումը հայտարարվել է արտակարգ իրավիճակ

Կապիկի ծաղկի բռնկումը հայտարարվել է արտակարգ իրավիճակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կապիկի ծաղկի բռնկումը հայտարարել է՝ որպես միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ արտակարգ կոմիտեն չի կարողացել կոնսենսուսի գալ այս հարցում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ կազմակերպության ղեկավարն ասել է, որ «որոշել է կապիկի ծաղկի բռնկումը հայտարարել արտակարգ իրավիճակ, որը մտահոգության տեղիք է տալիս ամբողջ աշխարհում»։

ԱՀԿ-ի ղեկավարը նաև նշել է, որ վարակի բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացառությամբ Եվրոպայի, որտեղ ռիսկը մեծ է։

Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ ավելի քան 75 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 16000 դեպք։