Կաշառք ստանալու պահին ձերբակալված պաշտոնյան Հովհաննես Մկրտչյանն է

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ կաշառք ստանալու պահին ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել։ Կաշառք ստանալու պահին ձերբակալված պաշտոնյան Հովհաննես Մկրտչյանն է

«Չնայած ԱԱԾ-ն անուններ չէր հայտնել, սակայն առանձնապես մեծ ջանքեր չպահանջվեց ճշելու, որ ձերբակլվածը ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն է։

Այստեղ ամենահետաքրքրականն այն է, որ ըստ օդում կախված լուրերի՝ Մկրտչյանը ոչ այլ ոք է, քան ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ազգականը, իսկ ավելի կոնկրետ՝ մորաքրոջ որդին։

Այն գլխավոր դատախազի, ով բոլոր ամբիոններից հայտարարում է, որ երկրում կոռուպցիա չկա, այնինչ իր իսկ բարեկամներն են զբաղված դրանով։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Գրիգորյան։