Կամչատկայի երկնքում երկնաքար է պայթել

Կամչատկայի երկնքում երկնաքար է պայթել

Գիտնականները Երկիր մոլորակի մթնոլորտում երկնաքարի քայքայման երեւույթ են ֆիքսել, որը երեւացել է Կամչատկայի երկնքում։ Այս մասին գրում է Hraparak.am-ը հղում անելով՝ «Звезда» հեռուստաընկերությանը։

Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզկական ծառայության դաշնային գիտահետազոտական կենտրոնի Կամչատկայի բաժանմունքի ղեկավար Դանիել Չեբրովի, մասնագետները սկսել են Երկիր մոլորակի մթնոլորտում երկնաքարի առկայության ազդակներ փնտրել այն բանից հետո, երբ ականատեսները հրապարակել են կադրեր համացանցում, որտեղ երեւացել է երկնաքարի թռիչքն ու պայթյունը։

Նաչիկիում գտնվող ինֆրաձայնային կայանի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ եկնային մարմինը մթնոլորտ է մտել Կամչատկայի արեւմտյան ափամերձ շրջանի հատվածում։

Մթնոլորտի խիտ շերտերում երկնաքարի թռիչքի տեւողությունը, մինչեւ պայթելը, տեւել է 55 վայրկյան։