«Ծնողը գնացել էր պարկը բացել էր տվել, տեսել էր ամբողջությամբ որդ ա». Արսեն Ղուկասյան

«Ծնողը գնացել էր պարկը բացել էր տվել, տեսել էր ամբողջությամբ որդ ա». Արսեն Ղուկասյան

«Ուշադիր լսեք՝ գլխավոր դատաբժիշկ, էդ ամեն ինչի մասին դու կուրսի ես եղել, ես քո հետ եմ էդ հարցը լուծել: Մեր մերերին խղճացել եմ՝ չեմ հրապարակել, բայց դուք տմարդ դուրս եկաք»,- անդրադառնալով Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, հայտարարել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյան:

«Դիակները Ստեփանակերտից տեղափոխում էին Ղափան, Ղափանից ծնողները զանգում ասում էին՝ էս մարդիկ լրիվ սրբապիղծ են, մորգի շենքի սառնարանում տեղ չի եղել, հանել են երկրորդ հարկում առանց պատուհանների սենյակում, տղերքին շարել են էդտեղ:

Ասում էին՝ նույնիսկ մորգի շենքին չէին կարողանում մոտենային, օդը կագնած էր»,- հայտնեց նա:

«Երկրորդ՝ ծնողը գնացել էր Մեծամորի մորգում պարկը բացել էր տվել, որ իմանա՝ իրենն է, թե՞ իրենը չի, որ տեսել էր ամբողջությամբ որդ ա, զանգել, ինձ ասել էր»,-պատմել է Արսեն Ղուկասյանը: