Ծանր դրության մեջ հայտնված դերասանի խնդրանքին արձագանքել է միայն Ծառուկյանը, Փաշինյանը դեռ լռում է (Տեսանյութ)

Դերասան Վլադիմիր Կոստանյանը վարկերի չմարած տույժ-տուգանքների պատճառով կանգնած է բնակարանը կորցնելու խնդրի առաջ։ Նա օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։

Վերջինս արձագանքել է դերասանի խոսքին, մինչդեռ, ըստ Վ. Կոստանյանի, վարչապետից կամ աշխատակազմից որևէ արձագանք խնդրին չի եղել։