«Խոսրովի անտառ» պետական արգելոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ այրվում է մոտ 5000 քմ տարածք

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ այրվում է մոտ 5000 քմ տարածք

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։