Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Հայփոստի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Հայփոստի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել  նախկին Հայփոստի  շենքի տանիքում, որն ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունքի մարզայյին վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: