Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու LADA-ն. քույր ու եղբայր երկվորյակները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու LADA-ն. քույր ու եղբայր երկվորյակները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Mercedes և LADA 2114 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի հետևանքով LADA-ի ուղևորներ՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։