Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են Nissan March-ն ու Mazda 6-ը. վերջինը կողաշրջվել է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիսվիր ընկերներիդ հետ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Նիգ» հացատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Արման Ազիզյանի վարած Mazda 6 մակնիշի 23 TM 333 համարանիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 33-ամյա Աղվան Ավետիսյանի վարած Nissan March մակնիշի 447 AD 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mazda 6 -ը կողաշրջվել է, իսկ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Աղբյուրը` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...