Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel-ը և Nissan X-Trail-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel-ը և Nissan X-Trail-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախախարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիարվորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։