Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիս գյուղից դեպի Չքնաղ գյուղ տանող ճանապարհահատվածում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 26-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած Opel մակնիշի և 23-ամյա Սարգիս Ա․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ, Արգածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Սառա Պետրոսյանը, 64-ամյա Վաչագան Հովհաննիսյանն ու 36-ամյա Վարդգես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

mercedes opel

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միանկողմանի երթևեկելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Սարգիս Շահնազարյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Հովակիմյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

opel opel 1

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել