Խոշոր ավտովթար Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ. 32-ամյա վարորդը BMW-X6-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովնաթան փողոցի բնակիչ, 32-ամյա Գագիկ Մարտիրոսյանը իր վարած BMW-X6 մակնիշի X435TK163 ռուսական համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի 35LQ811 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 35VS209 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 35СN768 համարանիշի և Volkswagen մակնիշի 34TD252 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Աղբյուրը` shamshyan.com