Խոշոր ավտովթար «Աբովյանի գաի պոստի» մոտ. բախվել են Porsche Cayenne-ը, Toyota-ն ու Renault-ն․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները

Խոշոր ավտովթար «Աբովյանի գաի պոստի» մոտ. բախվել են Porsche Cayenne-ը, Toyota-ն ու Renault-ն․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի, ժողովրդին հայտնի «Աբովյանի գաի պոստի» հարևանությամբ բախվել են Porsche Cayenne, Toyota և Reault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Reault-ն գլխիվայր շրջվել է։

Երկու հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, ապա տեղափոխել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ 

Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Երևանի գնդի պարեկներն ու ՃՈ ավագ տեսուչներ Վարդան Վարյանն ու Տիգրան Բունիաթյանը տեղում կատարել են ուժեղացված ծառայություն։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Փթուկյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։