Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով. Հրանտ Մովսիսյան

«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով»։

Արվեստի գործիչ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորին ուղղված աշխատանքից ազատման իր դիմումը, որում, մասնավորապես, նշված է.

«Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ և, ամենակարևորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»։