Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում. Տեսանյութ, լուսանկար

Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում։ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները կիրակին անցկացնում են Ջերմուկում։

Նրանցից Հռիփսիմե Առաքելյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում իրենց ճամփորդությունից, որի ընթացքում նրանք նաև երգում են, քանի որ «էսօր երգելու օր ա»։

Նրանց հետ է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրանք ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել՝ գրելով․ «Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում»։