Լուկաշենկոն զանգահարել է Նազարբաևին

Լուկաշենկոն զանգահարել է Նազարբաևին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Լուկաշենկոն և Նազարբաևը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Նշենք, որ Նազարբաևը դուստրերի հետ լքել է Ղազախստանը։ Նշվում է, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։