Լոռիում կրակոցներից պատահականության զոհ է դարձել 44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Դավոյանը

Լոռիում կրակոցներից պատահականության զոհ է դարձել 44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Դավոյանը

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ՝ օպերատորն էր, 44-օրյա պատերազմի մասնակից:

Նա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, պատահականության զոհ է դարձել եւ չի եղել միջադեպի անմիջական մասնակից: Բանն այն է, որ վիճաբանության բուն մասնակիցները վեճին իրենց աջակցելու համար կանչել են հարազատ-ընկերներին:

Սմբատ Դավոյանը դեպքի վայր է գնացել բարեկամի կանչով ու ոչ մի մասնակցություն չի ունեցել: Բորիս Վանյանը, որն այս վիճաբանության դեպքով դանակահարվել է, ինքն է դանակի հարվածներ ստանալուց հետո հրազենից կրակել, արդյունքում հրազենային վիրավորումից Տաշիր Բ/կ-ում գիտակցության չգալով՝ մահացել է Սմբատ Դավոյանը:

Սպանված երիտասարդը, ըստ գործընկերների, բնորոշվում էր խորաթափանց, համեստ արհեստավարժ, պարտականությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող, խելացի, շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, երբեք չէր վիճաբանում, լավագույն մարդ էր: