Լեոնարդո դի Կապրիոն 3մլն կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն գումար կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար։ Դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի։

Ինչպես նշում է Daily Mail-ը, գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:

Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը: