Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)

Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)

Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողություն, ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը և թույլ չի տալիս «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարան։

Գրիգորյանի կողմնակիցները հավաքվել են համայնքապետարանի բակում, որտեղ ամբիոն են տեղադրել և կազմակերպել Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Փարաքարում էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանե Թանդիլյանը: Վերջինս ելույթ ունեցավ, և դիմելով ոստիկաններին, ասաց.

«Այս պահից սկսած ունեք 10 րոպե ժամանակ դադարեցնելու համայնքապետարանի շենքի ապօրինի շրջափակումը և տալու հնարավորություն ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք, իրականացնել իրենց լիազորությունները և պարտականությունները։ Եթե 10 րոպե հետո չդադարեցրեցիք համայնքապետարանի շենքի շրջափակումը, կհանդիպենք այլ վայրում»։

Թանդիլյանը նշեց, որ ոստիկանների կողմից շենքի շրջափակումը ապօրինի է: Ըստ նրա՝ սա ընդամենը իշխանության զավթում է։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում