«Լավ, Հայկոն ու Նիկոլը չեն հասկանում, բայց Մեսչյանը սա ինչպե՞ս է թույլ տալիս»․ Խզմալյան. ֆոտո

«Լավ, Հայկոն ու Նիկոլը չեն հասկանում, բայց Արթուր Մեսչյանը սա ինչպե՞ս է թույլ տալիս»։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք, որ Էյֆելյան աշտարակի կողքին բարձրահարկ շենք կառուցվի։ Կամ` Նյու Յորքում` Ազատության արձանի ետնամասում, երկնաքեր տնկվի։

Իսկ ահա տեսարան Մաշտոցի պողոտայից՝ ճիշտ Մայր Հայաստանի արձանի ֆոնին կառուցվում է հերթական «էլիտար» շենքը։

Լավ, Հայկոն ու Նիկոլը չեն հասկանում, բայց Արթուր Մեսչյանը սա ինչպե՞ս է թույլ տալիս։ Տղերք, լանդշաֆտ կա, ճաշակ կա, քաղաք կա… Թե՞ չկա…»: