Լավ լուր մեքենա ներկրողների համար

 Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ավելանալ մեքենա ներկրողների թիվը։ Միայն 2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի:

Մաքսատները ի սկզբանե նախատեսված չեն եղել նման ծավալների ծառայություններ մատուցելու համար, այդ իսկ պատճառով գոյացող հերթերը կարող էին ձգվել ժամեր, նույնիսկ՝ օրեր։ Bavnews.am-ին հաճախ դիմել են մարդիկ բողոքով, որ հերթում մնացել են գրեթե մեկ ամիս, որի արդյունքում կորցրել են ոչ միայն ժամանակ, այլև գումար։

Այս առումով պետական եկամուտների կոմիտեն սկսեց քայլեր ձեռնարկել, որի արդյունքում մինչև այս ամսվա վերջ Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն, քանզի հիմնական կուտակումները լինում են հենց այդ կետում։

Նշված ժամկետը կերկարացվի թե՞ ոչ, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում: Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում: Ըստ այդ որևէ չարաշահման կամ արգելքի դեպքում անհատը կարող է դիմել ՊԵԿ-ի թեժ գիծ և ստանալ համապատասխան խորհրդատվություն։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...