«Ի սրտե ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ զգա այն լիակատար զգացողությունը, որ ես ունեցա»․ Արփի Գաբրիելյան

Ի սրտե ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ զգա այն լիակատար զգացողությունը, որ ես ունեցա․․․

Երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» խորագրով համերգից այն հատվածը, որտեղ վերջինս ամուսնության առաջարկություն է անում իրեն:

Տեսանյութին կից երգչուհին կատարել է հուզիչ գրառում․

«Երեկ այնքան հուզված էի, որ չկարողացա նույնիսկ այս վիդեոն տեղադրել․․․ չնայած, որ ամբողջ համացանցը ողողված է այս ամենոց․․․

Ուզում եմ պարզապես կիսվել ձեզ հետ այն զգացողություններով , որ ապրեցի երեկ։ Իսկապես շատ անսպասելի էր ամեն ինչ, ծննդյանս շնորհավորանքը բեմից՝ մի քանի ժամ առաջ, մատանին, հուզմունքից քարացել էի, չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում։

Ի սրտե ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ զգա ու ապրի այն էմոցիաները, երջանկության այն լիակատար զգացողությունը, որ ես ունեցա․․․»։