Իրանի ԱԳ Նախարարը կոշտ է արձագանքել Էրդողանի ելույթին

Իրանի ԱԳ Նախարարը կոշտ է արձագանքել Էրդողանի ելույթին

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոշտ է արձագանքելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։ Այս մասին Զարիֆը գրառում է արել Թվիթթերյան էջում։

Իրանի ԱԳ ղեկավարը մասնավորապես գրել է․ 

«Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն։ Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»։

զարիֆ

Նշենք, որ Զարիֆը նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` պատմական Ատրպատականի շրջանը կամ ինչպես ասում են՝ «իրանական Ադրբեջանը»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթին Էրդողանը ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` «Հարավային Ադրբեջանի» և «Հյուսիսային Ադրբեջանի» տարանջատման մասին։