Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս-Կապան ճանապարհը

Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս-Կապան ճանապարհը

Sputnik Արմենիան գրում է․ Կապան-Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։

Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։

Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը: