Իտալիայում վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը․ Տեսանյութ

Իտալիայում՝ Ումբրիա մարզի Գուբիո համայնքում, վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

750 մետր բարձրությամբ և 450 մետր լայնությամբ, իրենից լուսային ինստալիացիա ներկայացնող տոնածառը տեղակայված է Ինջինո լեռան հարավային լանջին:

Ավելի քան 700 նեոնային լույսեր էլեկտրական մալուխով միացված են իրար, իսկ գագաթին ամանորյա աստղն է, որը 5 րոպեն մեկ փոխում է գույնը:

Գուբիոյի նեոնային տոնածառը կամավորների նախաձեռնությամբ վառվում է արդեն 38 տարի անընդմեջ: 1991 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տոնածառ, իսկ 2014 թվականին այս տոնածառի լույսերը վառել է անձամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: