Իսրայելում հայտնաբերվել է Երուսաղեմի մասին եբրայերենով հնագույն հիշատակումը

Իսրայելում Երուսաղեմի մասին հանգույն հիշատակումներով եբրայերեն մակագրությամբ քար է հայտնաբերվել:

Մասնագետների գնահատմամբ՝ գտածոն պատկանում է մեր թվարկության առաջին դարին: Ինչպես գրում է korrespondent.net, այն հոկտեմբերի 10-ից կցուցադրվի Իսրայելական թանգարանում:

Մակագրությունը հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ Հերովդես Մեծի ժամանակաշրջանի հռոմեական մի շինության սյուներից մեկի վրա: Սյան վրա գրված է՝ «Դոդալոսի որդի Հանանիան Երուսաղեմից»:

«Որպես Երուսաղեմի բնակիչ ես անչափ ուրախ եմ կարդալ այս մակարգրությունը, որն արվել է 2000 տարի առաջ, հատկապես՝ հիմա, երբ այն հասանելի կլինի յուրաքանչյուր երեխային, քանի որ գրված է նրան հասկանալի լեզվով և ժամանակակից ուղղագրությամբ»,- ընդգծել է թանգարանի տնօրեն Իդո Բրունոն:

Հնագետներին չի հաջողվել պարզել, թե ով է եղել Հանանիան, սակայն ենթադրվում է, որ նա նկարիչ կամ բրուտ է եղել: