Իչայի, Չակորի, Տապասյայի, Ռաթորի և հնդիկ մյուս դերասանների զբոսանքը Երևանում. «Գեղեցիկ քաղաք է» (ֆոտո)

Իչայի, Չակորի, Տապասյայի, Ռաթորի եւ հնդիկ մյուս դերասանների զբոսանքը Երևանում։ Տապասյա, Իչա, Ռաթոր, Սուրաջ, Չակոր՝ երեկ Հյուսիսային պողոտան վերածվել էր բոլիվուդյան սերիալի նկարահանման հրապարակի: Շուրջ 3 տարի Տապասյա-Իչա հակամարտությանը էկրաններից հետեւող հայ հեռուստադիտողը, նրանց փողոցում տեսնելով, զարմացած էր՝ Ռաշմին ու Թինան իրականում միասին սելֆի են անում հերիք չէ, նաեւ ջերմորեն գրկախառնվում են

Դերասաններ Ռաշմի Դեսայը, Թինա Դաթան,Սպանդան Չատուրվեդին, Գաուրավ Չոպրան եւ Մրունալ Ջեյնն առաջին անգամ են Երեւանում, եկել են հնդկահայկական համերգին մասնակցելու:

հնդիկ դերասաններ

Եթե քաղաքի կենտրոնում սովորական զբոսանքը կարող է կես ժամ տեւել, ապա հնդիկ աստղերի հետ այն երկարաձգվեց. ամեն քայլափոխի նրանց կանգնեցնում էին երկրպագուները՝ լուսանկարվում, ապա հիացմունքի խոսքեր հղում, ոմանք` նույնիսկ հայերեն:): Ռուզան տատիկն ու իր քույրը Թինա Դաթային պատմում էին, թե ինչպես են արդեն քանի տարի դիտում այն սերիալը, որում նա նկարահանվում է: Հիասթափվեցին, երբ տեսան, որ Թինան հայերեն չի հասկանում, ու դիմեցին Վարդան Սարգսյանի օգնությանը, որ թարգմանի՝ իրենք Իչային շատ են սիրում:

հնդիկ դերասաններ

Իչայի դերակատար Թինա Դաթան էլ իր հերթին էր հիացած հայ երկրպագուների այդչափ ջերմ վերաբերմունքից: BRAVO.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ էլի կայցելի Հայաստան.«Առաջին անգամ եմ այստեղ ու իսկապես զարմացած եմ: Դեռ միայն Երեւանն եմ տեսել, կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ լավն են, հյուրընկալ: Հայաստանի մասին մինչ այս շատ բան չգիտեի, բայց հիմա տեսնում եմ, թե ինչքան երկրպագուներ ունեմ այստեղ»,- ասում է Թինան ու չի հասցնում միտքն ավարտել. երկրպագուները սելֆիների սպասումով կրկին շրջապատում են:

հնդիկ դերասաններ

Մրունալ Ջեյնը եւս զարմացած էր երկրպագուների ջերմ վերաբերմունքից: Գիտեր, որ իրենց սիրում են, բայց որ այսքան՝ չէր մտածում.«Մարդիկ շատ ջերմ են, շատ գեղեցիկ է ձեր Երեւանը, կցանկանամ նորից այցելել: Գիտեի, որ հայերը հնդկական սերիալներ շատ են սիրում, գիտեի նաեւ, որ ինձ էլ են շատ սիրում, ու շնորհակալ եմ դրա համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։