Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ

Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

«Իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:  Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։