Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին

Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ այս պահի դրությամբ ունենք հաստատված 135 զոհ, նշելով, որ ցավոք այն դեռ վերջնական չէ։

ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա։