Ինչ է հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության գործով

Ինչ է հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության գործով

Armlur.am-ը գրում է․ Շուրջ 4 ամիս է անցել «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանությունից, սակայն մինչ օրս սպանությունը բացահայտված չէ: Իրավապահները դեռեւս փնտրում են ամուսինների վրա կրակած անձին:

Հիշեցննեք, որ սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։

Նախնական վարկածով ամուսիների վրա կրաել է 24-ամյա մի երիտասարդ, որը մինչ այդ խնդիրներ է ունեցել Բագրատիոն Դարբինյանի փեսայի հետ, եւ կենցաղային հողի վրա առաջ եկած վեճը վերածվել է քինախնդրության։

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երևանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով՝ Դիանան համեստ եւ հավասարակշռված, կիրթ անձնավորություն էր, կարի ֆաբրիկայի կառավարման գործերը հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։

Նշենք, որ զույգը վերջերս էր ամուսնացել։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում