Ինչ է կատարվում Նյու Յորքում
Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ է կատարվում Նյու Յորքում
Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, հայկական պատվիրակության շարքում բացակայել է ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը։
Անհասկանալիորեն, պատվիրակության շարքում տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, ով նման լիազորություն չունի (նա, որպես դեսպան հավատարմագրված է ոչ թե ՄԱԿ-ում, այլ Միացյալ Նահանգներում, այսինքն այնտեղ գտնվելու իրավասություն չունի):
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունների լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ դեսպան Մհեր Մարգարյանը սեպտեմբերի 21-ից չի մասնակցում ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության գրասենյակում (իր առաքելության վայրում) Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումներին, անգամ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Տպավորություն կարելի է ստանալ, որ Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք այցի ժամանակ կոնֆլիկտ է եղել նախարարի և դեսպանի միջև։
Քանի որ դեսպանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, չի բացառվում, որ հնարավոր է խնդիրներ առաջացած լինեն ազգակործան սրիկաների գործունեության, հանդիպումների ժամանակ նրանց ապազգային գործունեության հետ, ինչն անընդունելի եղած լինի մասնագիտական խղճով և պատասխանատվությամբ առաջնորդվող դիվանագետի համար։
Սրանք, առայժմ ենթադրություններ են, սակայն պաշտոնական հաղորդագրությունները` փաստեր»։