Ինչ արել է ժողովուրդը դատարանների հետ, ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը․ Սեդա Սաֆարյանը՝ Քոչարյանի դատական նիստում

«Այն, ինչ արել է ժողովուրդը դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր տեղադրելը»:

Այս մասին նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց տուժողներից մեկի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ինչը Ռ.Քոչարյանի պաշտպաններն օրենքի խախտում էին համարել, նկատեց

«Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվել է այն հրամաններով, որոնք կցված են գործին: Պաշտպանական կողմը չի կարող գետի հունը փոխել»:

Սաֆարյանը պնդեց, որ դատախազ Պ. Պետրոսյանը շահագրգռվածություն հանդես չի բերել: Նա գործել է սովորական քրեական գործի սահմաններում, բարեխղճություն է դրսևորվել, ուստի ինքնաբացարկի համար հիմքեր չկան:

Հայտարարությունը դահլիճում ծափահարություններով ընդունվեց: