Ինչպիսին է Կարեն Մկրտչյանի կյանքը որդու մահից հետո (ֆոտո)

Ինչպիսին է Կարեն Մկրտչյանի կյանքը որդու մահից հետո (ֆոտո)

Starnews-ը գրում է․ Դերասան Կարեն Մկրտչյանի որդին՝ Արմանը, զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նրանք լուրը ստացել էին հոկտեմբերի 3-ին, երբ Արմանն արդեն երեք օր էր՝ զոհված էր: Արմանը ծառայում էր Հադրութի զորամասում և երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր ժամկետային զինծառայության:

Որդու կորստից հետո դերասանը նշում է, որ ապրելու պատասխանատվությունը միայն մեծացել է:

«Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ»,-նշել էր նա։

կարեն մկրտչյան

Ներկայումս Կարենը նկարահանվում է, փորձում է ակտիվ լինել համացանցում:

Հիշեցնենք նաեւ, որ Կարենն Արցախյան պատերազմի մասնակից է:

Դեկտեմբերին Արմանի ծննդյան օրն էր: Այդ առիթով նրա եղբայրը հուզիչ գրառմամբ էր հանդես եկել:

Գրառումն առանց խմբագրման ներկարացնում ենք ստորեւ.

«Հզորս, դու որ ծնվել էս, ես չեմ մտածել, որ դու իմ փոքրս էս, կամ հետո միջնեկը) որ ես որպես մեծ սովորեցնելու բան ունեմ քեզ, էն դեպքում, որ իրար հետ սովորելնա էղել մեր շարժառիթը հզոր դառնալու, ոչ մեկին ոչ մի բան ցույց չտալով ու մենակ իրար ապացուցելով, ով ավելի շատ!

Ով ավելի լավ ու ավելի սիրուն։ հիմա որպես քո “միակ” հակառակորդ) , ես էլ երբեք չեմ կարենալու քո պես լավ, քո պես շատ ու քո պես սիրուն, մինչև գոնե չգամ մոտդ)

Ծնունդդ շնորհավոր կյանքս, էն մանգաները որ չէս հասցրել նայես “չնայած պապաի արև թէ տենցը հիշում եմ որ դու չգիտես)” ես կնայեմ ու կփոխանցեմ քեզ, աստվածային մեյլիդ ուշադիր կլինես)»: