Ինչպես է Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Ինչպես է Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է հունիսի 4-ին Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի բախման տեսանյութը, որ արձանագրվել է տեսախցիկի կողմից, ինչի հետևանքով վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 4-ին Ջերմուկ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrol-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Տեսանյութը ստորև