Ինչպես են պարեկային ծառայողները հետապնդում և վնասազերծում հետախուզվող «Լեքսուսի» վարորդին (Տեսանյութ)

Ինչպես են պարեկային ծառայողները հետապնդում և վնասազերծում հետախուզվող «Լեքսուսի» վարորդին (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։ Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։

Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։

Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ՝ Յուրի Վարպետյանն է։

Տեսանյութը ստորև