Ինչպես են Շատունովին տեղափոխում հիվանդանոց. Շատունովի կյանքի վերջին րոպեները (Տեսանյութ)

Ինչպես են Շատունովին տեղափոխում հիվանդանոց. Շատունովի կյանքի վերջին րոպեները (Տեսանյութ)

Տեսախցիկներն արձանագրել են ռուսական էստրադայի երգիչ Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները։ Կադրերում երևում է՝ ինչպես են երգչին հիվանդանոց տեղափոխած ընկերներն օգնում նրան դուրս գալ մեքենայից:

Հիշեցնենք՝ «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում՝ սրտային անբավարարության պատճառով:

МК-ն գրում է, որ դեպքի օրը երգիչը գտնվել է Դոմոդեդովո քաղաքային թաղամասի ամառանոցում՝ ընկերների հետ: Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել: Շատունովի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: «Ինձ մոտ սպազմ է»,- ասել է նա:

Յուրի Շատունով

Ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները, իմանալով հասցեն, խորհուրդ են տվել տեղափոխել մոտակա հիվանդանոց, քանի որ այդպես ավելի արագ կլինի։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղից, հաշվի առնելով ծանր վիճակը, տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։

Շատունովի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։

Տեսանյութը ստորև