Ինչպե՞ս է օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը հայտնվել համացանցում. Իշխան Սաղաթելյանի արձագանքը

Ինչպե՞ս է օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը հայտնվել համացանցում. Իշխան Սաղաթելյանի արձագանքը

ArmLur.am-ը գրում է․ Վերջերս սոցիալական ցանցերում հրապարակվել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և նրա ընտանիքի լուսանկարը «Զվարթնոց» օդանավակայանից:

Լուրեր տարածվեցին նաև, որ Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել: Լուսանկարը ակտիվորեն տարածում էին հատկապես իշխանության ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները:

ArmLur.am-ը գրել էր նաև, որ Սաղաթելյանի՝ ընտանիքով Դուբայ մեկնելու «ստոպ» կադրն օդանավակայանից տարածվել է Փաշինյանի հրահանգով: ArmLur.am-ն այսօր կապ հաստատեց նաև Իշխան Սաղաթելյանի հետ՝ պարզելու, տեղյա՞կ է ՝ ինչպե՞ս է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը հայտնվել համացանցում:

Սաղաթելյանն էլ ասաց, որ հիմա չի ցանկանում այդ մասին խոսել, բայց առաջիկայում կանդրադառնա դրան.

«Ինձ համար հիմա թեման ակտուալ չէ, առավոտից մեր ընկերների տներն են հետախուզում, բերման են ենթարկել, կալանքի են տարել, հիմա ես չեմ ուզում նկարից խոսել, ուրիշ կարևոր հարցեր կան, հետո կխոսեմ այդ թեմայով»,-ասաց նա: