«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը

«Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ առաջարկելով ուսանողներին, դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը։

«Հարգելի ուսանողները, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։

ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»: