«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին

«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը վերջերս վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։ Թամարան Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել սիրելիի նվերը կյանքի այս բարդ շրջանում:

Դերասանուհին նոր ընկեր ունի՝ սիրելին նրան շուն է նվիրել, որին Թամարան Օսկար է կոչել: «Իմ սերն ինձ սեր նվիրեց»,- գրել է նա:

Նշենք, որ Թամարայի վնասվածքը, հիմնականում, ոտքի շրջանում է: Իր էջում արված գրառման մեջ Թամարան հույս էր հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

«Հուսով եմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ: Շատ ծրագրեր կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»,- գրել էր նա: