Իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն․ Արմինկա

Իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն․ Արմինկա

Երգչուհի Արմինկան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սա իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝ մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ…

Ինչքան խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի օրերը,ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք…

Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված… Գնա, սավառնիր, վերջապես գտիր հանգստությունդ՝ էս անհանգիստ աշխարհից…

Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք, բայց նաև էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան, իմ խենթ ու խելառ Գև…»։

Նշենք, որ 47 տարեկանում հանկարծամահ է եղել դերասան Գևորգ Եղիազարյանը։