«Իմ խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին»․ Փաշինյանը գրառում է կատարել

«Իմ խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպիսով, booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020-ի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար: Եվ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ. Գ. Երևան եկող զբոսաշրջիկներն իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելու են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին, գյուղերին:

Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»: